Նազենի Ղարիբյանը մասնակցել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի «Վերջին զանգի» միջոցառմանը

24-05-2019 18:46:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն այսօր մասնակցել է Երևանի  Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի «Վերջին զանգի» միջոցառմանը:
 
Շնորհավորելով դպրոցն ավարտելու կապակցությամբ, տիկին Ղարիբյանը
նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր մանկավարժներին ու ծնողներին՝  նման զարգացած սերունդ դաստիարակելու և կրթելու համար, ապա մաղթել շրջանավարտներին հաջողություններ և կանաչ ճանապարհ՝ ընդգծելով որ ցանկալի ապագան պայմանավորված է նրանց աշխատասիրությամբ և գիտակցված քայլերով:
 
«Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ «Վերջին զանգի» ղողանջները դառնան ձեզ համար անհասանելի թվացող բարձունքների նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերման սկիզբն ու ավետաբերը»,- եզրափակել է Նազենի Ղարիբյանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 421 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար