Հունիսի 10-ից 16-ը՝ գրանցվել է 484 արտակարգ դեպք.ԱԻՆ

17-06-2019 15:56:30   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 761 դեպք, որից 484-ը՝ արտակարգ:
 


Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 160 կենցաղային կանչ, 384 հրդեհ, 67 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ
գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
 
Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 84 դեպք, որոնցից 39-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:
 
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 11 դեպք, որի հետևանքով տուժել է 14, զոհվել՝ 1 քաղաքացի:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 362 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար