Գործակարգապահական խորհրդակցություն ԱԻՆ-ում

24-06-2019 16:36:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունիսի 24-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ գործակարգապահական խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 
 


Խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը: 
 
Նախարարը խիստ դժգոհություն հայտնեց կառույցում առկա կարգապահության մակարդակից, շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է,
և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ: 
 
Նախարարը նշեց, որ ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում: 
 
Նախարարը խնդրեց, հորդորեց, հանձնարարեց լինել առավել զգոն, դրսևորել նախաձեռնողականություն և գիտակցել ԱԻՆ աշխատակցի առաքելության կարևորությունը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 319 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար