«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացվելու է հունիսի 27-ին և 28-ին

24-06-2019 18:22:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացվելու է ս.թ. հունիսի 27-ին և հունիսի 28-ին:
 


Թեստավորման նմուշ-թեստերը տեղադրված են «Գնահատման և թեստավորման կենտրոնի» www.atc.am կայքի «Պատիվ ունեմ 2019» դաշտում: Թեստավորումն իրականացվելու է բնագիտական՝ բժշկական մասնագիտություն պահանջող պաշտոնների, և ընդհանուր զարգացվածության թեստերով՝  դասակի հրամանատարների պատրաստություն
անցնելու դիմած քաղաքացիների համար:  Նմուշ-թեստերի միջոցով դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալ առաջադրանքների նմուշներին և դրանց բարդության մակարդակին:
 
 
Հունիսի 27-ին Երևանի թիվ 189 դպրոցում տեղի կունենա  բժշկական մասնագիտություն պահանջող պաշտոնների դիմած քաղաքացիների թեստավորումը: Ոչ բժշկական մասնագիտություններով ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների թեստավորումը կանցկացվի հունիսի 28-ին՝ Երևանի թիվ 11 և 189 դպրոցներում:
 
«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուներին թեստավորման անցկացման վայրի մասին կտեղեկացնեն ՀՀ տարածքային զինվորական կոմիսարիատները:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 371 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար