Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է տվել. a1plus.am

25-06-2019 16:49:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
a1plus.am ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նա նշեց՝ հարցն արդեն համաձայնեցրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
 


Նշեց՝ իր հրաժարականով ոչինչ չի ավարտվում: Այժմ ավելի անկաշկանդ է լինելու Հայաստանի պաշտոնյաների մասին հայտարարությունների մեջ:
 
«Ես ուզում եմ, որ Հայաստանի էն պաշտոնյաները, որոնք էդքան մտահոգվում են՝ հանգիստ լինեն, բայց հասկանան, որ այդ հանգստությունը մինչ այս էր: Ես կաշկանդված էի, հիմա որևէ կաշկանդում չունեմ՝ բարոյական առումով: Դե կտեսնեն, որ իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր: Կսկսեն հորդորել Բակո Սահակյանին, որ ինձ նորից հրավիրի Արցախ: Բայց հավատացեք, որ մինչև Հայաստանւմ մենք չկատարենք էն խնդիրը, որ պարտավոր ենք կատարել, Արցախը վտանգված է»,
- ասաց Գառնիկ Իսագուլյանը: Նա ավելացրեց՝ իր օգնական Ժաննա Ծառուկյանը ևս հրաժարական է ներկայացրել:
 
Հրաժարականի պատճառը Հայաստան-Արցախ լարված հարաբերություններն են: Ասում է՝ երկու պետությունների միջև ավելի վատ վիճակ  քան հիմա, երբեք չի եղել։ Կարծում է՝ մեղավորը հայաստանյան կողմն է:
 
«Ո՞վ է տեսել՝ երկրի թիվ մեկ ղեկավարը երեխայի նման խռովի՝ այս տարի մայիսի 9-ին Արցախ այցելելուց հետո, և դրանից հետո շփում չլինի երկու պետությունների ղեկավարների միջև:Այս տեմպերով գնալու դեպքում մենք կորցնելու ենք Արցախը, ես ահազանգում եմ»,- մտահոգվում է Գառնիկ Իսագուլյանը:
 
Հավելում է՝ Արցախի ներսում ևս պառակտումներ կան. «Ձևավորվել են նոր խմբեր, նոր թայֆաներ»:
 
Բանախոսը վստահ է՝ «այս գործընթացներն ուղղորդվում են Հայաստանի կողմից»:
 
«Հայաստանում ի՞նչ են անում՝ հերոսներ են դատում. մարդիկ մեղավոր են, մեղավոր չեն: Մանվել Գրիգորյանին այդպիսի կադրեր ցույց տալ, ստորացնել՝ սա միայն թուրքը կարող էր անել: Մարդկանց միլիարդներից էիք խոսում՝ դե գտեք, ցույց տվեք այդ միլիարդները»։
 
«Ա1+»-ի հարցին, թե
ինչ մոտեցում ունի Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ հնչեցրած հարցադրման վերաբերյալ, թե «արդյո՞ք Արցախը Հայաստանի իշխանությունների համար բեռ է», պատասխանեց.
 
«Դա Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզն է՝ «Պատերազմ և խաղաղություն»: Դրա ամբողջ տրամաբանությունն այն է, որ քանի մենք չենք ազատվել Արցախից, Հայաստանը լավ ապրել չի կարող: Հիմա էլ այս թեզն իրականացում է Փաշինյանը»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 835 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար