Հրազդան գետն աղտոտող ռեստորանները կպատժվեն օրենքով

27-06-2019 11:59:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը Հրազդան գետի աղտոտման պատճառների ու հետեւանքների մասին խոսելիս ասել է, որ Հրազդանը Երեւան է հասնում արդեն իսկ որոշակիորեն աղտոտված: Ի հավելումն դրա՝ Հրազդանի կիրճում տեղակայված գործող ռեստորանային եւ ժամանցի այլ վայրերը նպաստում են գետի ավելի աղտոտմանը:
 


Ռեստորանային համալիրների մեծ մասը չունի կեղտաջրերի հեռացման համակարգ: Հակոբյանն ասել է, որ մինչեւ 2025թ. բոլոր մասնավոր ընկերությունները պարտադիր պետք է ունենան միացումներ մաքրման կայաններին:
Համայնքներն էլ պարտավոր են կանոնակարգել դա մինչեւ 2030թ.`  կա՛մ ունենալ սեփական կայաններ, կա՛մ միացում այլ կետում գործող մաքրման կայանի:
 
«Օրենքով սահմանված պարտավորություն է, չկատարելու դեպքում կլինեն օրենքով սահմանված տույժեր, տուգանքներ, մասնավորների դեպքում նաեւ գործունեության դադարեցում»,-ընդգծել է Հակոբյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն վերհանել են նախկինում արված բոլոր նախագծերը եւ աշխատում են գտնել իրավիճակի ամենառացիոնալ լուծումը»։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 278 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար