Կիեւի մարզային պետվարչակազմի նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը

27-06-2019 13:57:10   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Կառավարությունը համաձայնեցրել է մարզային պետվարչակազմերի 8 նոր ղեկավարների թեկնածությունները: Կիեւի ՄՊՎ (Կիեւի մարզի նահանգապետ) նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը:
 


Կառավարությունը հավանություն է տվել Վլադիմիր Զելենսկու առաջադրած Դոնեցկի, Անդրկարպատների, Կիեւի, Լվովի, Օդեսայի, Խերսոնի եւ Չերկասկի մարզերի պետական վարչակազմերի ղեկավարների պաշտոնում 8 թեկնածուներին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի կառավարությունում նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչ Անդրեյ Գերուսը, փոխանցում
է AnalitikaUA.net-ը:
 
«Բոլոր 8 թեկնածուներն աջակցություն են ստացել: Քվեարկությունը միաձայն չի եղել: Այսօր մի քանի պատգամավորի թեկնածուներ, որոնք միաժամանակ նախարար են, ներկայացված բոլորին դեմ են քվեարկել»,- ասել է նա:
 
Գերուսը նշել է, որ նահանգապետների մյուս թեկնածուներին Զելենսկին կառաջադրի հաջորդ կառավարությանը:
 
Ավելի վաղ Զելենսկին կառավարության համաձայնությանն էր ներկայացրել Դոնեցկի նահանգապետի թեկնածու Պավել Կիրիլենկոյին, Անդրկարպատների՝ Իգոր Բոնդարենկոյին, Կիեւի՝ «Ուկրէներգոյի» փոխտնօրեն Միխայիլ Բնո-Հայրիյանին, Լուգանսկի՝ Լուգանսկյան ներքին գործերի համալսարանի ռեկտոր Վիտալի Կոմարնիցկուն, Լվովի՝ փաստաբան Մարկիյան Մալսկուն, Օդեսայի՝ Անդրեյ Անդրեյչիկովին, Խերսոնի՝ պաշտպանության նախկին փոխնախարար (2014-2016) Յուրի Գուսեւին, Չերկասկի՝ Իգոր Շեւչենկոյին:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 363 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար