Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված դանակահարված 33-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է

15-07-2019 14:06:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հուլիսի 15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի մասում՝ դանակահարված» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արման Մեհրաբյանն է։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր, ժամը 05։00-ի սահմաններում Ա. Մեհրաբյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում,են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղզությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 718 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար