5 բրոնզե մեդալ` «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում

15-07-2019 17:02:35   | Իսրայել  |  Հասարակություն
2019 թվականի հուլիսի 7-15-ը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի 50-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 78 երկրի 384 աշակերտ:
 


Բրոնզե մեդալների են արժանացել Եվա Հունանյանը, Դավիթ Զոհրաբյանը, Քրիստինե Գրիգորյանը, Հայկ Մուրադյանը և Դավիթ Կիրակոսյանը։ Բոլոր աշակերտները սովորում են Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ ՀՀ թիմը ղեկավարում էին Ֆիզիկայի հանրապետական
օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանը և անդամ Բիլոր Կուրղինյանը։
 
Ֆիզիկայի 1-ին միջազգային օլիմպիադան անցկացվել է 1967 թ․-ին։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Յուրաքանչյուր երկրից մրցույթին կարող է մասնակցել առավելագույնը 5 աշակերտ։ Մասնակիցների աշխատանքները գնահատում է միջազգային հանձնաժողովը: 2018 թ․-ի օլիմպիադայում, որն անցկացվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, ՀՀ դպրոցականների թիմն արժանացել էր մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալների, ինչպես նաև մեկ գովասանագրի։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար