Կոտայքի 6 բուժ.կենտրոններում մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի 54% աճ միայն 2019 թ-ի երկրորդ եռամսյակում

15-07-2019 17:39:50   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն
 


2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում (ապրիլ, մայիս, հունիս) մարզի 4 բժշկական կենտրոններում (Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի), Աբովյանի ծննդատանը և Նոր Հաճնի պոլիկլինիկայում մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել. նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է 154.726.900 դրամ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 100.331.000 դրամի դիմաց: Ցուցանիշը աճել է 54.395.000 դրամով (54%):
 
Նշենք, որ նշված բուժ.կենտրոններում 2019 թվականի առաջին եռամսյակում
ևս վճարովի ծառայությունների աճ էր գրանցվել. 2019 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել էր 136.056.000 դրամ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 109.175.200 դրամի դիմաց: Ցուցանիշն աճել էր 26.880.800 դրամով (25%);
 
Ստացվում է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում նշված բուժ.կենտրոններում վճարովի ծառայությունների ցուցանիշը կրկնակի աճել է:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի բուժ.կենտրոններում արձանագրված շոշափելի արդյունքները պայմանավորում է նաև ստվերային շրջանառության վերացմամբ և բացառմամբ, բժշկական կենտրոնների՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների առկայության արդյունքում մատուցվող որակյալ բժշկական ծառայությունների տրամադրմամբ, մարզի բնակիչների իրավագիտակցության և մարզային բուժ.կենտրոնների հանդեպ վստահության բարձրացմամբ՝ միաժամանակ ևս մեկ անգամ կոչ անելով բուժ.կենտրոնների ղեկավարներին՝ ամենօրյա աշխատանքում բացառել որևէ արատավոր երևույթ, պահպանել քաղաքացիների հետ անձնական վարվեցողության կանոնները:
 
Մարզպետի անմիջական վերահսկողությամբ ինչպես նախկինում, այսուհետ ևս ամենօրյա և շարունակական աշխատանքներ կիրականացվեն մարզի բժշկական հաստատությունների պատասխանատուների հետ՝ աշխատանքի որակը բարձրացնելու, մատուցվող բժշկական ծառայությունների ողջ ծավալը բնակչության բոլոր խավերին հասանելի դարձնելու ուղղությամբ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 345 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար