Ավտովթարների կանխարգելման անհրաժեշտությունը հրատապ է…

15-07-2019 17:42:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը, վերջին շրջանում տեղի ունեցած մահվան ելքով մի շարք պատահարները, ակնհայտ է դառնում որ առկա օրենսդրական կարգավորումները բավարար չեն երթևեկության կարգավորման և պատահարների թվի առնվազն նվազեցման ուղղությամբ համալիր լուծում տալու համար:
Վստահ ենք, որ խնդրի կարգավորումը հնարավոր կլինի, առաջին հերթին օրենսդրական փոփոխությունների՝ որոշ արարքների համար նախատեսված պատիժների համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանելու, իսկ որոշներն էլ քրեականացնելու միջոցով:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ՝ առկա իրավիճակն ու միջազգային փորձն ուսումնասիրելու և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Ուստի, հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ աշխատանքային խմբում ներգրավվելու, քննարկումներին մասնակցելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար (հեռախոսահամար՝ 011- 513-690, էլ. հասցե՝ [email protected] ):
 


Հ.Գ. 2018 թվականի առաջին հինգ ամիսներին եղել է 1362 ճանապարհատրանսպորտային պատահար՝ արդյունքում
114 զոհ, 1976 վիրավոր, իսկ 2019թ. առաջին հինգ ամիսներին՝ 1663 պատահար, որից 122 զոհ և 2413 վիրավոր:
 
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ
ՀՀ ԱԺ փոխնախագահ
Վահե Էնֆիաջյան
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 383 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար