Եվրոպան կընտրի լավագույն երիտասարդ մարզիկին

15-07-2019 17:41:57   |   |  Սպորտ
Եվրոպական Օլիմպիական կոմիտեները սկսել են Պետեր Նուրովոսկու 9-րդ ամենամյա մրցանակաբաշխության համար հայտեր ընդունել:
 


Այն տրվում է ամառային մարզաձևեր ներկայացնող լավագույն մարզիկին: Մասնակիցների վերջնական հայտացուցակը կհրպարակվի սեպտեմբերի 9-ից հետո, երբ Եվրոպայի բոլոր ազգային Օլիմպիական կոմիտեները կուղարկեն իրենց մասնակիցների հայտերը:
 
Մինչև 2016 թվականը Եվրոպայի լավագույն երիտասարդ
մարզիկի ընտրությունն արվում էր ամառային և ձմեռային մարզաձևեր ներկայացնողների միջև, իսկ վերջին 3 տարում՝ արդեն առանձին:
 
2018 թվականին լավագույնն է ճանաչվել ավստրիացի հեծանվորդ Լաուրե Շտիգերը, իսկ ձմեռային մարզաձևերում՝ գեղասահորդուհի Ալեքսանդրա Տուրսովան:
 
Եզրափակիչ անցած բոլոր մասնակցիները կստանան դրամական պարգևներ, որոնք կարող են օգտագործել միայն ուսումնական նպատակով:
 
Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին Վարշավայում կայանալիք ԵՕԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ:
 
Մրցանակը տրվում Լեհաստանի Օիմպիական կոմիտեի նախագահ Պետեր Նուրովսկու պատվին, որը 2010 թվականին մահացել է ավիավթարից:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 356 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար