Քննարկվել են գալիք տարվա սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումները

15-07-2019 19:02:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացած քննարկման ընթացքում Նարեկ Զեյնալյանի եւ Զարուհի Բաթոյանի նախագահությամբ անդրադարձել է սոցիալական ոլորտի խնդիրներին ու 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված բնագավառի ֆինանսական հատկացումներին:
 


Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը պատկանում է նախարարությանը: Ըստ նրա` այսուհետեւ նմանօրինակ համատեղ քննարկումները լինելու են շարունակական: Համատեղ ներկայացվելու են օրենսդրական նախաձեռնություններ, ինչը, հանձնաժողովի նախագահի խոսքով` հնարավորության կտա հիմնովին բարեփոխել բնագավառը:
 
Զարուհի Բաթոյանը նույնպես կարեւորել է արդյունավետ համագործակցության հարթակի ստեղծումը: Նախարարի հավաստմամբ՝ բնագավառին 2020 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվելու է շուրջ 486 միլիարդ դրամ, որը ներառում է նաեւ նախատեսված կենսաթոշակների
բարձրացման գումարը: Ոլորտային ծրագրերն ուղղված են լինելու ծառայությունների մատուցմանը: Արդյունավետության բարձրացման նպատակով մի շարք ծրագրերը միավորվել են: Կարեւոր է համարվել տարեցների, երեխաների, հաշմանդամների, կանանց վերաբերյալ ծրագրերի հասցեականությունը: Լուրջ բարեփոխումներ կլինեն համայնքների ներքո գործող սոցիալական ծառայությունների ոլորտում. դրանք կանցնեն նախարարության ենթակայության: Միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ համաֆինանսավորմամբ կգործեն բռնաթյան ենթարկվածների 2 ապաստարան: Առաջիկայում դրանք կլինեն նաեւ մարզերում: Մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի ճանաչման մասին» օրենքի նախագիծ, որը, նախարարի հավաստմամբ, բնագավառը խորքային փոփոխության է ենթարկելու: «Կարիքի գնահատման գործընթացն արդեն մեկնարկել է»,-նշել է Զարուհի Բաթոյանը: Պատրաստվել է նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրինագիծ, որով հստակ սահմանվել են նրանց իրավունքները. դրույթներից մեկով լուծվում է տրանսպորտի եւ շինությունների ու այլ վայրերի մատչելիության խնդիրը: Օրենքի պահանջը չապահովելու համար նախատեսվել է տուգանք:
 
Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարության առաջնահերթություններից է նաեւ տարեցների խնամքի համայնքային ծառայությունների զարգացումը:
 
Պատգամավորների բազմաբնույթ հարցերին պատասխանել են նաեւ փոխ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 364 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար