Թռչնաբուծության ոլորտում սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանումը մեր ամենօրյա ուշադրության տիրույթում է. Գ. Ավետիսյան

16-07-2019 13:53:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ ՍԱՏՄ դահլիճում անցկացվել է «ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովումը թռչնամսի արտադրության ոլորտում» թեմայով գիտա-պրակտիկ խորհրդակցություն, որի նպատակն էր թռչնաբուծության ոլորտի տնտեսվարողներին լրացուցիչ անգամ ներկայացնել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջները, HACCP համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, քննարկել թռչնաբուծության ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները:
 

Տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ թեև առկա են արդյունավետ համագործակցության փաստեր և ոլորտում արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ, սակայն դա առիթ չպետք է լինի ավելի հանգիստ լինելու և անփութություն դրսևորելու,- «Մենք ցանկացած պահի կարող ենք մտնել ցանկացած արտադրողի մոտ, թե թռչնամսից, թե ձվից նմուշներ վերցնել և իրականացնել փորձաքնություն բոլոր ցուցանիշներով: Հատկապես հորմոնների օգտագործումը պետք է բացառվի»,- շեշտել է պարոն Ավետիսյանը:
 
ԳԱԱ Էկոկենտրոնի
սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը թռչնամսի և ձվի խոշոր արտադրողների ներկայացուցիչներին («Արաքս թ/ֆ» ՓԲԸ, «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ, «Նուբարաշեն  թ/ֆ» ՓԲԸ, «Սպիտակ  թ/ֆ» ՍՊԸ, «Գետամեջ թ/ֆ» ՍՊԸ, «Գնդեվազ թ/ֆ» ՍՊԸ, «Շիրառ» ՍՊԸ, «Մարտունի թ/ֆ» ԼՂՀ, «Սյունիք թ/ֆ» ՍՊԸ, «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Լ-Շահանե» ՍՊԸ, «Սեվա» ՍՊԸ) ներկայացրել է HACCP համակարգի առավելությունները՝ կայուն վարկանիշ, մրցունակություն, արտահանման մեծ հնարավորություն, երաշխավորված արտադրանք, նշելով, որ այն ոչ միայն կանխարգելում է հնարավոր ռիսկերը, այլ հստակ տարանջատում յուրաքանչյուրի գործառույթն ու պարտականությունը:
 
Թռչնաբուծության գիտափորձարարական և տեխնոլոգիական համառուսական ինստիտուտի մասնագետ-խորհրդատու (ВНИТИП) Յուրի Ռոմանենկոն խոսել է ԵԱՏՄ տեխնիկական  կանոնակարգով  պահանջվող  թռչնի  սպանդի, վերամշակման, փաթեթավորման, պահպանման և իրացման ամբողջ շղթայում անվտանգության ապահովման միջոցառումների մասին, մասնավորեցրել արտադրական պրոցեսների անվտանգ կառավարման նրբությունները:
 
Թռչնաբույծների միության նախագահը տեղեկացրել է, որ թռչնամսի սպառումն աշխարհում անշեղորեն աճում է, և նույն միտումը նկատվում է նաև Հայաստանում: Դա նշանակում է, որ տեղական թռչնամսի արտադրության տեմպերը պետք է բարձրացնել՝ ապահովելով լավագույն որակ և անվտանգության ամենաբարձր մակարդակ:
 
 
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
 
նրբությունները:   Թռչնաբույծների
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 257 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար