Սասնա Ծռերի Հուլիսյան ապստամբության 3-րդ տարեդարձի առթիվ

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

17-07-2019 16:07:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 1-ից հետո ակնհայտ դարձավ, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմն ավարտին է հասցրել պետության ամբողջական զավթումը և բռնապետության ձևավորումը:
 


Ապրիլյան պայմանավորված պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ռեժիմը նաև Ռուսական կայսրությանը ծառայող դավաճանական գաղութային վարչակազմ է:
 
Հետագա իրադարձություններից ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը կանգ չի առնում և պատրաստվում է ավելի լայնամասշտաբ դավաճանության, որի հետևանքով կլինեին հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ, ինչն ի վերջո կհանգեցներ պետականության կորստի, ապա նաև՝ ցեղասպանության ու վերջնական հայրենազրկության:
 
Աղետը կանխելու և բռնապետությունից ազատագրվելու նպատակով ապստամբությունը դարձավ անհրաժեշտ և պարտադիր:
2016 թ. հուլիսի 17-ի վաղ առավոտյան Սասնա Ծռեր խմբավորումը դիմեց զինված ապստամբության՝ ժողովրդին կոչ անելով միանալ:
Բազմահազար ժողովուրդ ոտքի կանգնեց ի աջակցություն ապստամբների: Ցավոք սրտի, ռեժիմին այս անգամ էլ հաջողվեց դաժան հաշվեհարդարի
միջոցով կոտրել ժողովրդի դիմադրությունը և ժամանակավոր հաղթանակ տանել:
 
Ապստամբները, անտեղի արյունահեղությունից խուսափելու նպատակով, ստիպված վայր դրեցին զենքը և դարձան ռազմագերիներ:
Այդուհանդերձ, Սասնա Ծռերի հուլիսյան ապստամբությունը կանխեց աղետը՝ վիժեցրեց Արցախը և պետականությունը հանձնելու գործընթացը և առաջացրեց կառավարման անհաղթահարելի ճգնաժամ, դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ ռեժիմի զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018 թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդությամբ վերջապես հեռացնել նրան:
 
Սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ և հակառակ տրամաբանությամբ:
 
Ռազմագերի ապստամբները դեռ ամիսներ մնացին բանտում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին: Այնուհետև ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակում են որպես ամբաստանյալ դատվել նախկին ռեժիմի կեղծ մեղադրանքով՝ նրա իսկ դատարանում: Ավելին, նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, դեռևս բանտում են և ռազմագերի են արդեն հեղափոխական կոչվող Հայաստանում:
 
Գործող իշխանությունից պահանջում ենք վերջ տալ երկակի ստանդարտներին, դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմի սկսած հաշվեհարդարն ու հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին:
 
Այս ամենից անկախ, կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը,  անկասելի է:
 
Թեկուզ որոշ ուշացումով, մեր երկրում հաստատվելու է արդարություն և դավաճաններն ու ոճրագործները կանգնելու
են Հայկական Նյուրնբերգի առաջ, իսկ Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն:
 
Զուգահեռաբար՝ Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների  մասնակցությամբ ընդունվելու է ապստամբության իրավունքն ուղիղ սահմանող նոր Սահմանադրություն և ստեղծվելու է ազգային ու ժողովրդավարական պետություն:
 
Մեր ժողովրդին շնորհավորում ենք Հուլիսի 17-ի ապստամբության 3-րդ տարեդարձի առթիվ և կոչ ենք անում շարունակել պայքարը հանուն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի:
 
Մենք ենք տերը մեր երկրի:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 477 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար