Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

17-07-2019 19:32:39   | Սիրիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
ermenihaber.am  Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել։
 


Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։
 
«Դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ կնոջը 9 ժամ շարունակ տանջանքների են ենթարկել։ Իսկ հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող այդ գազանները Սյուզանին քարկոծելով սպանել են»,- նշել
է Աբբասը:
 
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս հաստատել է տեղեկության իսկությունը՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ: Ըստ փորձագետի՝ «Սյուզան Դեր Կարկուրի մահվան լուրը տարածվել է դեռևս հուլիսի 12-ին։  Նա բնակվում էր Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր բնակավայրին հարակից երբեմնի հայաբնակ ալ-Յաքուբե գյուղաքաղաքում:
 
Ալ-Յաքուբեն շուրջ 2000 քրիստոնյա բնակիչ ունեցող եզակի բնակավայր է Իդլիբում, որը վերահսկվում է տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների կողմից: Սիրիական ճգնաժամի սկզբնական փուլում՝ 2011-2012թթ., շրջանի մի քանի տասնյակ հայ ընտանիքներ տեղափոխվել են Քեսաբ և Հալեպ, քանի որ Իդլիբը մշտապես եղել է ընդդիմադիր խմբավորումների առանցքային հենակետերից:
 
Սյուզան Դեր Կարկուրն այդ բնակավայրում մնացած միակ հայն էր և ամուսնացած էր քրիստոնյա արաբի հետ: Հալեպահայ համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս առաջարկվել է տեղափոխել տիկնոջը Հալեպ, բայց ապարդյուն:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 569 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար