Շրջակա միջավայրի նախարարը պատրաստվում է շաբաթ օրը լողալ Սևանա լճում



18-07-2019 15:59:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է շաբաթ օրը լողալ Սևանա լճում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը։

Նա նշեց, որ վտանգ չի տեսնում լճի որակի հետ կապված, որևէ մտահոգիչ բան այսօր չկա։
 


«Եվ այն ցուցանիշը, որն ունենք այսօր, որակի բարձրացման և թափանցիկության առումով, շատ է
ական է։ Այս տարի միայն 100 մլն խմ ավել գոլորշիացում է եղել, 40 մլն-ով էլ քիչ տեղումներ են եղել։ Այսինքն՝ 140 մլն խմ, որը Սևանի մակարդակի մոտ 10 սմ է կազմում, այդքանով քիչ ջուր է լցվել Սևան»,- ասաց նա։
 
Անդրադառնբալով մասնագետների մտահոգություններին, որ ջրիմուռները ժամանակավոր են իջել հատակ, բայց հաջորդ տարի լճի «ծաղկման» պրոցեսը կկրկնվի, նախարարն ասաց, որ դրա դեմ պայքարելու են երկու ուղղությամբ։
 
«Ջրի մակարդակը պետք է բարձացվի։ Եվ դուք այսօր տեսնում եք, որ էականորեն ավելի քիչ ջրառ է իրականացվում, Արփա-Սևանով մուտք կա։ Մակարդակի բարձրացմանը զուգահեռ ափամաքրման աշխատանքները պետք է կատարվեն։ Մյուսը՝ կեղտաջրերի քանակը պետք է նվազեցվի։ Այս երկու մեր հիմնական գործողությունը։ Մնացած ամեն ինչը ածանցյալ ենթագործողություններ են»,- նշեց նա։
 
Հարցին, թե այս տարի կհասցնե՞ն իրագործել այ գործողությունները, նախարարը պատասխանեց, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Հաջորդ երկու տարիների համար ափամերձ հատվածների մաքրման մեծ ծավալ է նախատեսվում։
 
Նախարարն անդրադարձավ նաև Սևանի ափամերձ հատվածների առանձնատների հարցին, թե եթե դրանք չեն քանդվում, լճի ջրի մակարդակը չի բարձրացվում։
 
«1500 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ ԽՍՀՄ տարիներից մնացած որոշ պոմպակայաններ, բոլորն ապօրինի են։ Քանդելը ինքը ֆինանսական ծախս է, որը մենք հաշվարկել ենք, տվել ենք նաև կառավարություն։ Բայց կոնկրետ մարդիկ, ովքեր հանդիսանում են այդ տարածքների
սեփականատերերը, նրանք իրենք պարտավորություններ ունեն։ Բոլոր աշխատանքները՝ քանդման, ափամերձ տարածքների մաքրման մասով, բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն։ Բայց եկեք մի բան էլ հստակեցնենք, ի՞նչ է նշանակում՝ դուք կարող էիք ջրի մակարդակը բարձրացնել ավելի, բայց չբարձրացրեցիք, դուք կանգնեցնում եք ավելի։ Սևան մուտք է լինում տեղումներից, գետերից, Արփա-Սևանից։ Այդ բոլոր մուտքերն այս պահին առավելագույն փորձում ենք ապահովել»,- նշեց նա։
 
Մանրամասները տեսանյութում
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 484 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար