Ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են հետագա ծառայության վայրերը

18-07-2019 18:46:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հուլիսի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2019թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը: 
 
Սահմանված կանոնակարգի
համաձայն` ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են հետագա ծառայությունը: 
 
Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Շնորհավորելով շրջանավարտներին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, Գաբրիել Բալայանը ապագա սպաներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 763 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար