Կրկին մեդալներ՝ դպրոցականների միջազգային օլիմպիադաներում

22-07-2019 12:47:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 15-22-ն անցկացված Մաթեմատիկայի 60-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև արժանացել 2 գովասանագրի:
 
Մաղաքյան Գագիկ-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-արծաթե մեդալ Փանոսյան Լյովա-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-արծաթե մեդալ
 
Բաղդասարյան Նորայր-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան-բրոնզե մեդալ 
 
Դիլանյան Վաչագան-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան-գովասանագիր Չթչյան Տիգրան-Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան-գովասանագիր
 
Թիմի ղեկավարներ՝
Գոգյան Սմբատ-ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտե
Ասատրյան Գուրգեն-Հայաստանի պետական մանկավարժական համալսարան
Նշենք, որ Մաթեմատիկայի 1-ին միջազգային օլիմպիադան անցկացվել է 1959 թ․-ին։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու տեսական փուլերով։ Մրցույթին կարող է մասնակցել առավելագույնը 6 աշակերտ։ 2018 թ․-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Ռումինիայում, մեր թիմն արժանացել էր 2 արծաթե և 4
բրոնզե մեդալների։
 
Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, մեր թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր:
 
Արեն Պետրոսյան-Կապանի թիվ 2 ավագ դպրոց, 12-րդ դասարան-բրոնզե մեդալ
Կուրղինյան Մհեր- Հերացի ավագ դպրոցի 11-րդ դասարան-գովասանագիր
Թիմը ղեկավարում էին կենսաբանության հանրապետական օլիմպիադայի նախագահ Գայանե Ղուկասյանը և անդամներ Սեդա Մարությանը, Մերի Հովսեփյանը, Արման Սիմոնյանը:
 
Բոլոր մրցույթներն անցկացվել են երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։ Մասնակիցների աշխատանքները գնահատվել են միջազգային ներկայացուցչական հանձնաժողովի կողմից։ 2018թ․-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, մեր թիմն արժանացել էր մեկ գովասանագրի։
Հիշեցնենք, որ 2022թ․-ին Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է Հայաստանում։
 
Առջևում՝ Քիմիայի 51-րդ, Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 13-րդ և Ինֆորմատիկայի 26-րդ օլիմպիադաներն են: 
 
կոմիտե Ասատրյան
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար