Սփյուռքում դասավանդող հայ ուսուցիչները ծանոթացել են «Էդիթ Պրինտ»-ի նորարական ծրագրերին

22-07-2019 12:49:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սփյուռքի տարբեր կրթօջախներից Հայաստան ժամանած հայ ուսուցիչներն այցելել են «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, ծանոթացել հրատարակչության գործունեությանն ու դասավանդման նորարար նախաձեռնություններին: Ուսուցիչներին հրատարակչությունում ողջունեց «Էդիթ Պրինտ»-ի հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը, ով նրանց ներկայացրեց հրատարակչության պատմությունը, տեղեկացրեց, որ 26-ամյա պատմություն ունեցող «Էդիթ Պրինտ»-ը տարեկան 200-300 անուն գիրք է լույսընծայում: Նա առանձնահատուկ շեշտեց, որ հրատարակչությունը սերտ համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
 

Ուսումնական դասագրքերի հեղինակ Լիլիթ Տեր-Գրիգորյանը սփյուռքի ուսուցիչներին ներկայացրեց այն բոլոր նորարարական ձեռնարկները, որոնց միջոցով հնարավոր է առավել արդյունավետ դարձնել
ուսումնական գործընթացը, ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ դարձնելով այն աշակերտների համար: Մասնավորապես՝ ներկայացվեցին ինտերակտիվ, զարգացնող, տրամաբանական խաղերն ու ծրագրերը, որոնք նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեշտացնում են հայոց լեզվի ուսուցումը:
 
Հանդիպման ընթացքում ուսուցիչները հարցեր ուղղեցին հրատարակչության ներկայացուցիչներին, ինչպես նաև առանձնահատուկ շեշտեցին նմանատիպ ուսումնաօժանդակ գործիքների կարևորությունը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 481 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար