Ներկայացվել են Տոկիո-2020-ի անձնակազմի և կամավորների համազգեստները

22-07-2019 13:10:55   | Հայաստան  |  Սպորտ
Տոկիո-2020 Օլիմպիական  և Պարալիմպիկ Խաղերի Կազմկոմիտեն ներկայացրել է ավելի քան 110,000 անդամից կազմված անձնակազմի և կամավորների համազգեստերը, որոնք Խաղերի ընթացքում կողջունեն և կաջակցեն հանդիսատեսին, մարզիկներին և մյուս այցելուներին:
 


Համազգեստները պատրաստված են «շնչող» կտորից, որը նաև պաշտպանում է շոգից: Դրանք նաև ջրակլանող են և շուտ չորացող: Իսկ ջերմաստիճանի բարձրանալու դեպքում տաբատը կարող է դառնալ շորտեր: Համազգեստի կտորը պատրաստված է վերամշակված պոլիեսթերից և բուսական հումքից: Իսկ համազգեստի կոշիկները ներկված
են հատուկ ներկով, որի համար օգտագործվել է մինիմալ քանակությամբ ջուր:
 
Համազգեստները երկու տեսակի են` նախատեսված քաղաքային և սպորտային կամավորների համար: Քաղաքային կամավորների համազգեստը Տոկիո-2020-ի վանդակավոր խորհրդանիշի կրկնօրինակն է: Դրա մուգ կապույտ և սպիտակ նախշերը հեշտ ճանաչելի կդարձնեն կամավորներին Տոկիոյի փողոցներում: Սպորտային կամավորների համազգեստի վրա նույնպես պատկերված է Խաղերի խորհրդանիշը:
 
Համաձայն Տոկիո-2020-ի կարգախոսի` «միասնություն բազմազանության մեջ»` համազգեստն այնպես է նախագծված, որ այն կարող են կրել տարբեր սեռերի, տարբեր տարիքի և ֆիզիկական կառուցքվածքի մարդիկ:
 
Չնայած քաղաքային և սպորտային համազգեստերը տարբերվում են, դրանք ունեն նմանություններ՝ ցույց տալու անձնակազմի բոլոր անդամների և կամավորների միասնությունը:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 256 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար