Նորաձևության ցուցադրություն՝ Մարի Իզմիրլյան անվան մանկատանը

23-07-2019 11:51:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում գեղեցկության շքերթ էր: Հաստատությունում նորաձևության ցուցադրություն էր կազմակերպվել` մանկատան սաների և արհեստավարժ մոդելների մասնակցությամբ: 
Նորաձևության ցուցադրությունը կազմակերպել էին մանկատան տնօրինությունը, «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը և «Միսս Հայաստան ազգային գործակալության» գործադիր տնօրեն Մամիկոն Դանիելյանը: 
 
«Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում, սակայն մինչ այդ, երբ նրանք դեռևս ընտանիքներից դուրս են, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի երեխաներն իրենց ներառված զգան հասարակական բոլոր միջոցառումներում»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:
 
Ցուցադրության ընթացքում ներկայացվել են նորաձևության կենտրոնի մոդելավորած հագուստները: 
 
Մանկատան  տնօրեն Լիլիթ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին` հագուստի ցուցադրության նման ձևաչափ ընտրելու և հաստատության սաներին կազմակերպչական և ցուցադրության հետ կապված աշխատանքներում ներգրավվելու համար:
 
«Միսս Հայաստան ազգային գործակալության» մոդելները, որոնց թվում էր նաև Միսս Հայաստան 2019 Հայկուհի Մաթևոսյանը, ցուցադրությանը մասնակցող երեխաներին շնորհել են մի շարք տիտողսներ` «Հմայք», «Ժպիտ», «Բարություն» և այլն:
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Դանիելյանը:    «Մենք
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 268 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար