Արդյունքների ամփոփում 2-րդ զորամիավորումում

03-08-2020 17:30:53   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Օգոստոսի 1-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են
2020 թվականի երկրորդ  եռամսյակում  զորամասերում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին, ինչպես նաև քննարկվել են առկա խնդիրների լուծման տարբերակները:
 
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.  Հարությունյանը արձանագրված բացթողումները շտկելու հրահանգներ է տվել և խրախուսել լավագույն ստորաբաժանումներին և զինծառայողներին:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 320 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար