Վարչապետն ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին

03-08-2020 18:33:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի  ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.   
«Հայաստանի եզդի համայնքի սիրելի քույրեր և եղբայրներ,
 
Այսօր մենք ոգեկոչում ենք վեց
տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է ընդդեմ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի: Կիսում ենք ձեր ցավը և անկեղծ զորակցություն հայտնում ձեզ:
 
Հայաստանի եզդի համայնքին, եզդի բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն ու ոգու արիություն: Որպես սփոփանք միշտ գիտակցեք, որ հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում դուք ունեք ապահով և պաշտպանված ապագա և առաջընթացի լայն ասպարեզ»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 356 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար