Մաշտոցի պուրակում շինաշխատանքներն այսօրվանից դադարեցված են

04-08-2020 13:20:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մաշտոցի պուրակի կառուցապատողը շեղվել է նախագծից, ուսումնասիրություններ են սկսվել, տարածքում շինաշխատանքներն այսօրվանից դադարեցված են, այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
 


«Արդեն տրված շինթույլտվությամբ կառուցապատողն սկսել է կառուցապատումը։ Եվ շատ հաճախ շինթույլտվություն ստացած կազմակերպությունները սկսում են շեղվել իրենց շինթույլտվությունից։ Եվ նույնը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ։ Սա էլ ասեմ՝ մեզ ընդհանրապես չի հետաքրքրում որ շինությունն ումն է, որ կուսակցությունից է՝ ՀՀԿ-ից է, ՔՊ-ից, թե ԲՀԿ-ից, ինձ համար կա օրենք, կա քաղաքաի շահ, մենակ գնում եմ այդ ուղղությամբ։ Եթե մեկը դուրս է գալիս օրենքների
սահմաններից, տեղում  պատժել, տուգանել»,- ասաց քաղաքապետը։
 
Նա նշեց, որ արդեն 4 արձանագրություն է կազմվել այդ տարածքի կառուցապատողի վերաբերյալ՝ սկսած այս տարվա փետրվար ամսից։ «Վերջին արձանագրությամբ եղել են շեղումներ իր քաղաքաշինական փաստաթղթերից, շինթույլտվությունից, նաև ուսումնասիրություն է բացվել, թե ինչ չափի են շեղումները։ Այսօրվանից դադարեցված են աշխատանքները՝ հուլիսի 23-ի արձանագրության հիման վրա»,- նշեց քաղաքապետը։
 
Ըստ նրա՝ կա սահման, եթե շեղումներն անցնում են սահմանը, մինչև շինթույլտվության չեղարկում կարող է գնալ գործընթացը։ «Եվ սա տեղի է ունենում բոլորի հետ՝ կապ չունի Մաշտոցի պուրակում է, թե այլ վայրում»,- հավելեց նա։
 
Ըստ քաղաքապետի՝ իր համար անհասկանալի է, թե ինչու են կառուցպատողները հաճախ գնում խախտումների։ «Ես դիմում եմ կառուցպատողներին՝ եղբայր, ստացել եք շինթույյլտվությունը, բարի եղեք դրանով
գնացեք առաջ, ինչ ուզում էինք ստանալ, դիմելուց դիմեք, եթե օրինական է, կստանաք։ Դա նշանակում է, որ եթե այդ նորմերով դիմեն, մերժում են ստանալու, իրենք փորձում են իրենց նորմերը փաթաթել քաղաքի վզին, բայց ես դա թույլ չեմ տալու»,- նշեց նա։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 237 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար