Ռուբեն Հայրապետյանը 2003-ից ՌԴ քաղաքացի է. ՀՀ գլխավոր դատախազություն

04-08-2020 16:13:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Թեև ՌԴ գլխավոր դատախազությունից դեռևս չենք ստացել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ միջպետական հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի մասին հարցման պատասխանը, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ, որոնք փաստում են, որ Ռ. Հայրապետյանը 2003 թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի»,- 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 


Հիշեցնենք՝ օրերս Ռուսաստանը դադարեցրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ ՀՀ գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառներն իմանալու համար դիմել էր ՌԴ իրավապահներին։
 
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում
է 2 քրեական գործով` քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար. այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Հայրապետյանի որդին:
 
Երկրորդ գործով նա մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորությունները չարաշահելու համար: Այս գործով էլ որպես մեղադրյալ ներգրավված են Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ու քաղաքապետարանին ենթակա ընկերության ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 262 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար