ՍԱՏՄ խստացված ստուգայցերը փաստում են խախտումների կայուն նվազման մասին

06-08-2020 17:25:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած վերահսկողությունը ցույց է տվել, որ հանրապետությունում ողջ տարածքի սննդի շղթայի կազմակերպություններում կտրուկ նվազել է ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների քանակը: 
 


ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերջին երեք օրերի և այսօրվա խստացված մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երևանի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու հանրային սննդի կազմակերպություններում արձանագրել են ակնկալվող
դրական արդյունքը. տնտեսավարողներն աշխատում են՝ մանրակրկիտ հետամուտ լինելով նախկինում նկատված թերացումների վերացմանը, և խախտումներ հայտնաբերվել են միայն երեք օբյեկտներում: 
 
Մարզերում ևս պատկերն ավելի բարվոք է եղել. նախկինում հայտնաբերված թերացումների համեմատ՝ այսօր արձանագրվել են նվազագույն քանակի խախտումներ: Խախտումների բնույթը կրկնվում է՝ գրանցամատյանների թերի լրացում, փակ աղբամանների բացակայություն, ախտահանիչ միջոցների ոչ բավարար քանակ, դիմակների ոչ պատշաճ կրում և այլն:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 426 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար