Կանոնավոր երթուղիներում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվաքանակի նվազում

06-08-2020 17:36:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու և համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 6-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ խստացված մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի
Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում։
 
Մանսավորապես՝ Կոմիտասի պողոտայի, Հրազդանի կիրճի և Ծիծեռնակաբերդի խճուղու կանգառների տարբեր կետերում և ՃՈ-ի կողմից տեղակայված ժամանակավոր հենակետերում  տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարած վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։ 
 
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր, ինչպես նաև միկրոավտոբուսներում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։ 
Նշված խախտումների հիմքով կազմվել են վարչական պատասխանատվության միջոցներ։
 
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ շարունակվում են։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 442 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար