Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

07-08-2020 13:15:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
 


Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության
գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։
 
Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու.
 
հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,
 
­ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,
 
­ քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։
 
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատ քաղաքացիներ։ Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։ Հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի օգոստոսի 21-ը։
 
Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) էսքիզները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին։
 
Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410-59-69-61 հեռախոսահամարով։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 329 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար