Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերջիններս ախտահանվելու են

07-08-2020 16:59:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ուղևորների ուղեբեռները
և ձեռքի իրերը:  
 
Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:
 
Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս հնարավոր է փաթեթավորել իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 315 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար