Նախագահ Հարությունյանը մասնագիտական տոնին ընդառաջ պարգևներ է հանձնել շինարարության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

07-08-2020 17:08:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 7-ին, մասնագիտական տոնին ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ 
 
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքաշինության ոլորտում ունեցած ձեռքբերումները և ընդգծել, որ դրանում մեծ է ինչպես պետական համապատասխան գերատեսչության պատասխանատուների, այնպես էլ շինարարական կազմակերպությունների աշխատակիցների ունեցած դերակատարությունը:
 
Իր ելույթում նախագահը նշել է, որ շինարարության ոլորտն այսօր կառավարության գերակա ուղղություններից մեկն է և համոզմունք հայտնել, որ բնագավառի աշխատակիցները կանեն հնարավորը նախանշված ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու ուղղությամբ:
 
Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը վստահեցրել է ներկաներին, որ հետևողական պայքար է տարվելու ոլորտում առկա արատավոր երևույթները բացառելու ուղղությամբ: «Մեր նպատակն արդյունավետ և թափանցիկ համակարգի ստեղծումն է: Բոլոր նրանք, ովքեր շեղվեն ընտրված ճանապարհից, չեն խուսափելու օրենքի առջև պատասխանատվություն կրելուց»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։
 
Ներդրած ավանդի համար և մասնագիտական տոնի առթիվ Հանրապետության նախագահը մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել ԱՀ քաղաքաշինության նախարարության մի խումբ աշխատակիցների և բնագավառում ակտիվ գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների:
 
դերակատարությունը:   Իր
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 474 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար