ՔՏՀԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական գործառույթներ իրականացնել Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում

07-08-2020 18:42:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Oգոստոսի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հատկապես հանրային տրանսպորտի խիստ ծանրաբեռնված մի քանի կանգառի
կետերում և  փողոցներում։ 
 
Վաղ առավոտից մոտ յոթ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված և սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր։
 
Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են  առանց դիմակի փոխադրում իրականացնող վարորդներ։
 
Հայտնաբերված տվյալ խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Որոշ թերությունների  դեպքում տրվել են տեղում անհապաղ շտկման ցուցումներ։
 
Վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, տարբեր վարչական շրջաններում ակտիվորեն իրականացվել են նաև կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ։ 
 
ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 464 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար