Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5118 նոր դեպք. Mamul.am

10-08-2020 16:40:41   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 118 դեպք է հաստատվել, մահացել է 70 մարդ:
 


Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 892 654 մարդ, ապաքինվել է 696 681 բուժառու (նախօրեին՝ 3 259), մահացել
է 15 001 մարդ, բուժումը ներկա պահին շարունակում է 180 972 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 694 դեպք, մահացել է 13 մարդ, ապաքինվել է 898 բուժառու: COVID-19-ի ևս 179 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Մերձմոսկվայում՝ 153, Սանկտ Պետերբուրգում՝ 157, Ռոստովի մարզում՝ 128, Կրասնոյարսկի երկրամասում՝ 127, Ստավրոպոլի երկրամասում՝125, Նիժնի Նովգորոդում՝ 120 և Իրկուտսկում՝ 120։
 
Ռուսաստանի այլ շրջաններում նոր դեպքերի թիվը չի գերազանցել 100-ը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 299 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար