ՔՏՀԱՏՄ-ն Երևանի 2 վարչական շրջաններում խախտումներ է արձանագրել կանոնավոր երթուղիներում

10-08-2020 18:34:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել ԵրևանիՔանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։ 
 


«Մասնավորապես՝ դիտարկումներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասից մայրաքաղաք մուտք գործողմի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
 
Իրականացված գործառույթների
արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն արձանագրվել, իսկ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող մի քանի երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով  փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։
 
Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
 
Վարչական շրջաններում իրականացվել են ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքներ, ինչպես նաև տեղում տրվել պարտադիր կատարման ցուցումներ։
 
Հավելենք, որ այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ  մարզերում»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 349 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար