«Թեհլերյանն էլ զենքով լուծեց մեր հարցը, բայց արդարացվեց». Գարեգին Միսկարյան

13-08-2020 10:24:22   | Հայաստան  |  Հասարակություն
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես դատավոր չեմ, որ ծռերին պատժեմ կամ արդարացնեմ, բայց ես՝ որպես քաղաքացի կանգնել եմ փողոցում, հեռացրել եմ նրանց ում դեմ ծռերը դուրս էին եկել զենքով, որ գա նորը, ժողովրդի իշխանությունը, ձևավորի նոր, արդար դատարան ու էդ դատարանը որոշի ծռերը մեղավոր են, թե ոչ, եթե մեղավոր են ինչքան և ինչում, եթե ոչ` ինչպես և ինչու։
 


Բայց ես դա չեմ տեսնում։ Փոխարենը տեսնում եմ նախկինների նկատմամբ կատարած ոտնձգության մեջ նախկինների կողմից մեղադրվողներին նախկին դատախազով և նախկին դատավորներով պատժելու գործընթաց։ Այո, սա արդարադատություն չի, որովհետև այն ինչ
եղավ հեղափոխություն չէր։ Այն ինչ եղավ, գնալով հեռանում է նաև իշխանափոխության սահմաններից, և սկսում նմանվել իշխանաժառանգության։
 
Մեկ էլ, նրանց, ովքեր հարցնելու են. «Բա, զենքով մտել են, բա ի՞նչ էիր ուզում», պիտի ասեմ` այո, ես դեմ եմ զենքով հարցեր լուծելուն, դրա համար եմ ասում, որ ոչ թե ես կամ ինչ-որ մեկը պիտի քններ, այլ պիտի արդար դատարանով քննվեր գործը... որովհետև Թեհլերյանն էլ զենքով լուծեց մեր հարցը, բայց արդարացվեց...»:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2011 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար