Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 229 և մահվան 3 նոր դեպք. ԱՆ

13-08-2020 11:05:28   | Հայաստան  |  Հասարակություն
Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 180497 թեստավորում:
 


Այսպիսով` ունեն
ք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 229 նոր դեպք և 405 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 625 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար