Կառավարությունը արտոնություններ է տրամադրել հերթական ներդրումային ծրագրերին

13-08-2020 16:10:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ԲԱԱՄ վենտչր կապիտալ» ՍՊԸ-ին  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու են բժշկական դիմակների արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 132 մլն դրամի կապիտալ ներդրում, նախատեսվում է իրականացնել 219 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, 1 տարվա ընթացքում կստեղծվի 30-35 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի 7․2 մլրդ դրամ, որից 2․4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2․4 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2․4 մլրդ դրամի արտադրանքը՝  երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 219.8 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 11.3 մլն դրամ:
Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Եղվարդի համակցված կերերի
գործարան» ՍՊԸ-ն, որը ներմուծվող պահամաններն օգտագործելու է կենդանիների, ձկների, ընտանի թռչունների համար համակցված կերերի արտադրության համար (Կոտայքի մարզ)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել շուրջ 5 մլրդ դրամի ներդրում` ցանկում ներկայացված հումքի և սարքավորումների ձեռքբերման համար իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 185 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.7 մլրդ, որից 4.9 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ մնացած մասը նախատեսվում է պահեստավորել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.9 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 1.1 մլրդ դրամ:     
 
Գործադիրը բավարարել է նաև «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հայտերը՝   մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ: 2001թ-ին հիմնադրված «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը Հայաստանում իրականացնում է Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ ծրագիրը, որի շրջանակում գործում է 4 բարձրակարգ հյուրանոց: Դրանցից մեկը Ծափաթաղ գյուղում է։ Ընկերության գործունեությունը նպաստել է Հայաստանում տուրիզմի զարգացմանը և դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ունի հանրապետության մի շարք համայնքներում։ Ծրագրի շրջանակում կառուցվելու է 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ծափաթաղ գյուղում, որտեղ օգտագործվելու են ժամանակակից առաջատար տեխնոլոգիաներ․ մասնավորապես՝ վերջին սերնդի երկերեսանի արևային վահանակներ և արևին հետևող վահանակների շարժական կրող կոնստրուկցիաներ, ինչպես նաև Huawei ընկերության արտադրության փոխակերպիչներ։ Տարեկան արտադրվելու է մոտ 12․739 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ
վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին։ Ներդրումային ծրագրի շրջանակում կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 308 մլն դրամի էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արդեն իսկ իրականացվել է 266 մլն դրամի ներդրում հողամասի և նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է իրականացնել ևս 386 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար և 1.2 մլրդ դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։ Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 8 նոր աշխատատեղ` 250 հազ․դրամ միջին աշխատավարձով։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 269 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար