Հանրային միջոցառում Երևանի Մետրոպոլիտենում

25-06-2019 11:00:00   | Armenia  |  
 
Հունիսի 25-ին՝ ժամը  11։00-ից մինչ 15։00-ն, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի
մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում Հայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան Գերճնշման միջազգային միության և Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համատեղ նախատեսում
է իրականացնել զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված ակցիա:
2018 թվականին մայիս-հուլիս ամիսներին Հայաստանում իրականացված նմանատիպ ակցիայի ժամանակ, տարբեր հասարակական վայրերում կամավորների կողմից զարկերակային ճնշման սկրինինգային չափումներ է իրականացվել ավելի քան քսան հազար անձանց մոտ, որոնցից մոտ 4000 իրականացվել է Երևանի մետրոպոլիտենում:
Ակցիան լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս․թ․ հունիսի 25-ը՝ ժամը 10։00-ն, գրելով [email protected] էլ․հասցեին։ 
 
§Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյան
 
 
 
 
 
 
 
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 250
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին